
Ժողովուրդ -ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ժամանակ կորոշի, թե ովքեր են համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախկին պատգամավորներից շատերը, անկախ իրենց ունեցած ավանդից, այս անգամ մանդատի ակնկալիքներ չպետք է ունենան: Այդ ցանկում են ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Վագգեն Կարախանյանը, Հովհաննես Սահակյանը և այլոք: