Առավոտ. Ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. ,Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել` կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը` ապրիի 25-ի իմ նշումներում ես գրել էի. ,Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն` չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով` ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունիցե [http://www.aravot.am /2012/04/25/63327/]: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձևով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել` դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց` հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը` մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ` 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները ,բոմժե կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը բոմժ չդարձան, հակառակը` բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, ,մեսիջե էր` ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:
Կամ` նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր` տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի ,ցրցամըե նոր-նոր են տվել, և տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը` ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի ,տնտեսական հրաշքե չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր` քաղաքացիներիս ականջները կամ գուցե երևակայությունը:
ճիշտ նույն ձևով, երբ նախընտրական շրջանում տեղի ունեցավ առաջին և երկրորդ նախագահների անսպասելի մերձեցումը, վերջինս հանդես էր գալիս իր ,պրոքսիե-ներով` Վարդան Օսկանյանով և Հմայակ Հովհաննիսյանով, և միայն քարոզչության նախավերջին օրը ելույթ ունեցավ անձամբ` քարոզելով ԲՀԿ-ի համար և ՀՀԿ-ի դեմ, դա ամենևին չէր նշանակում, որ ընտրություններից հետո մերձեցումը կպահպանվի: Չի կարող պատահել, որ միևնույն տնտեսական և քաղաքական նոմենկլատուրան ներկայացնող, նույն ,ոճովե նույն աղբյուրներից օգտվող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվեին տարբեր ճամբարներում: Հայաստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն տեղի ունեցել` 1998-ի պալատական հեղաշրջման տեսքով: Այդ պահին նրանք, ովքեր կորցնելու բան ունեին, միանգամից անցան նոր իշխանության կողմը, ընդդիմադիր դարձան հիմնականում նրանք, ում կյանքը դրա հետևանքով էապես չբարդացավ: Հիմա նույնն է. ես զարմանում եմ, թե ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծու




Լրահոս