Քաղաքացիներն իշխանափոխության երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում ավարտված հանրահավաքին հաջորդելիք երթն այս անգամ նախորդի կազմակերպվածությամբ չառանձնացավ:

Armlur.am-ի տեսախցիկը Մաշտոցի պողոտայում արձանագրեց, որ ցուցարարների մի մասը փողոցով իջնում է, մյուսները՝ բարձրանում: Ամենայն հավանականությամբ, միտինգից ստացած տպավորություններն են մասնակիցներին անկազմակերպ դարձրել, ու նրանք սկսել են վիրավորել ու անպարկեշտ արտահայտություններ ուղղել խցանման մեջ հայտնված վարորդներին, ինչպես նաև՝ աչքի են ընկել վերացական ու տարօրինակ հայտարարություններով:

Ի դեպ, այս պահին Երևանի կենտրոնական փողոցների կանգառները լիքն են հանրահավաքին մասնակցած, բայց երթին չմիացած ու տուն շտապող քաղաքացիներով:




Լրահոս