Հայկական ժամանակ. Այսօր հայտնի կդառնան ապագա Աժ նախագահն ու վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարություն է տարածել, որից այդպես էլ չի հասկացվում` ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, թե` ոչ: Իշխանական շրջանակներում երեկվանից տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ստորագրվելու է ոչ թե կոալիցիոն հուշագիր, այլ, թերևս, համագործակցության համաձայնագիր: Ամեն դեպքում այսօր, ինչպես տեղեկացրել է թերթը, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը, և որի ժամանակ էլ, ինչպես սպասում են իշխանական շրջանակներում, այս հարցը կհստակեցվի: Սպասվում է, որ այսօր հայտնի կդառնա նաև, թե ովքեր են լինելու ապագա ԱԺ նախագահը և վարչապետը, ովքեր են ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցնելու, և ապագա կառավարությունում ով` ինչ պաշտոն կարող է զբաղեցնել: Ենթադրվում է, որ ՀՀԿ գործադիր նիստից առաջ հանդիպելու են Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը:




Լրահոս