Ժողովուրդ. Կառավարությունը մտադիր է վաճառել Կոնսերվատորիան, որի տեղում վեր կխոյանա հերթական էլիտարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովուրդ-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: Ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որևէ հյուրանոցային համալիր: Ըստ թերթի տեղեկությունների` իշխանությունը որոշել է Կոնսերվատորիան միացնել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին: ,Ժողովուրդե-ն այս առիթով զրուցել է Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ, որն ասել է, որ իրենք ևս նման լուրեր լսել են: Իսկ Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը թերթի հետ զրույցում վրդովված նշել է, թե ինքը դեմ է, որ Կոնսերվատորիան միացնեն մեկ այլ բուհի. Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, և չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ` ինչի համար են ուզում տեղափոխել, բայց Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, և նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա`քանդել երկրի մշակույթը: 




Լրահոս