Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը: 34 նախարարական պորտֆելներից ուղիղ կեսը բաժին է հասել կանանց, սակայն բոլոր առանցքային նշանակության նախարարությունները ղեկավարելու են տղամարդիկ: Ինչպես և ենթադրվում էր, Ֆրանսիայի արտգործնախարար է դարձել նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը:
Օլանդի նախընտրական շտաբի ղեկավար Պիեռ Մոսկովիսիին վստահվել է երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան-Մարկ Էրոն տեղեկացրել է, որ կառավարությունն առաջին նիստը կգումարի վաղը` Ելիսեյան պալատում: