
Տավուշի մարզի բնությունը շատ գեղեցիկ է՝ խիտ անտառներ, գեղահոս գետեր, կանաչ դաշտեր: Այդ չքնաղ բնությունը ստեղծագործական ներշնչանք է հաղորդում Հայաստանի այդ անկյունի ստեղծագործողներին՝ բանաստեղծներին, գրողներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, երգիչներին եւ այլոց: Տավուշից սերվել են մշակույթի բազմաթիվ անվանի գործիչներ: Սակայն զարմանալի է, որ Տավուշի մարզպետարանի 112 հոգանոց աշխատակազմում մշակույթը համակարգող ընդամենը մեկ մասնագետ կա:
Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցը՝ Խաչատրյան Մարինեն, ո՛չ հայտնի ստեղծագործող է, ո՛չ էլ՝ մշակույթի ոլորտի մասնագետ: Մեր տեղեկություններով նա խորհրդային տարիներին ավարտել է պոլիտեխնիկ ինստիտուտը եւ շուրջ 10 տարի է` զբաղեցնում է հիշյալ պաշտոնը: Ոչինչ չունենալով այդ կնոջ դեմ՝ համոզված ենք, որ մշակույթի ոլորտը պետք է համակարգի մշակույթի մասնագետը:
Ոսկան Սարգսյան