Մեքսիկայում ընդդիմադիրների ավտոբուսը շրջվել է.կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեքսիկական Կամպաչե քաղաքի մերձակայքում ընդդիմադիրներով լի ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով ուղևորներից 1-ը զոհվել,47-ը` վնասվածքներ են ստացել, հաղորդում է “ՌԻԱ Նովոստի”-ին: Ավտոբուսի ուղևորները Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության կողմնակիցներն էին, ովքեր պատրաստվում էին նախագահական ընտրությունների իրենց թեկածուի` Պենյա Նյետոյի ցույցին մասնակցել: 2012թ.-ի հուլիսի 1-ին Մեքսիկայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
 Նյետոն, տեղեկանալով պատահարի մասին, շտապել է կնոջ հետ այցելել տուժածներին և իր աջակցությունը հայտնել նրանց:
Պատահարի պատճառը թույլատրելի արագության գերազանցումն է եղել: 




Լրահոս