
“Ով կստանա մանդատ կամ չի ստանա դա որոշում է կուսակցության ղեկավարությունը ի դեմս կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի”,-armlur.am- հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, մեկնաբանելով այն տեղեկությունը, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ասել է,որ պատգամավորներից շատերը անկախ իրենց ունեցած ավանդից մանդատի ակնկալիքներ չպետք է ունենան և այդ ցանկում են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը ,Ռաֆիկ Պետրոսյանը, Վագգեն Կարախանյանը:Նրա պարզաբանմամբ, ինքը վստահ է ,որ իր կատարած աշխատանք իր ղեկավարության կողմից կգնահատավի,ինչպես գնահատվել է մինչ օրս:Հիշեցնենք ,որ “Ժողովուրդ” օրաթերթն այսօր գրել էր ,որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ժամանակ կորոշի, թե ովքեր են համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախկին պատգամավորներից շատերը, անկախ իրենց ունեցած ավանդից, այս անգամ մանդատի ակնկալիքներ չպետք է ունենան: Այդ ցանկում են ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Վագգեն Կարախանյանը, Հովհաննես Սահակյանը և այլոք: