
“Ժողովուրդ ” օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր ,որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ժամանակ կորոշի, թե ովքեր են համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախկին պատգամավորներից շատերը, անկախ իրենց ունեցած ավանդից, այս անգամ մանդատի ակնկալիքներ չպետք է ունենան: Այդ ցանկում են ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Վագգեն Կարախանյանը, Հովհաննես Սահակյանը և այլոք:armlur .am-ի հետ զրույցում ՀՀԿ անդամ , ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը զարմացավ տեղեկությունը լսելով և նշեց .”Չեմ կարծում, որ ՀՀԿ առաջնորդը նման բան է ասել ,իսկ կունենամ մանդատ. թե ոչ դա կապ չունի. այսօր չստանամ, վաղը կստանամ” ,-ընդգծեց նա: