Armenian text to speach

ՀՀ 15 գերատեսչությունների աշխատանքը մոնիտորինգի է ենթարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հայաստանի Հանրապետության 15 պետական գերատեսչություններում սկսվել են աշխատանքների մոնիտորինգ, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա նաև նշեց, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հարցը համարվում է առաջնային խնդիր:
Բազմաթիվ ոլորտներում ունենք բավական լուրջ առաջընթաց: Այս մոնիտորինգը հետևողականորեն իրականացնելու ենք, որովհետև դեռևս կան պետական ծառայություններ, որտեղ առկա են բյուրոկրատական քաշքշուկներ։ Դեռևս կա կողոպուտ, այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար կաշառքներ են վերցնում,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ երկու շաբաթվա ընթացքում կամփոփվեն մոնիտորինգների արդյունքները՝ ըստ գերատեսչությունների:
Կառավարության հերթական նիստի օրակարգում այսօր կար 35 հարց, որոնք ընդունվեցին միաձայն:



Լրահոս