
Իտալական «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Կոլումբիայի հավաքականի խաղացողը պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2019 թվականը:
Ֆուտբոլիստի տրանսֆերի նվազագույն արժեք է սահմանվել 35 միլիոն եվրո, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 2,5 միլիոն եվրո:
Նշենք, որ Կուադրադոյի ծառայություններով հետաքրքրվում էին «Բարսելոնա»-ն, «Բորուսիա»-ն և այլ բարձրակարգ ակումբներ: