
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ Տիագո Սիլվայի վերադարձից հետո էլ թիմի ավագը կշարունակի մնալ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը: Սիլվան արդեն ապաքինվել է վնասվածքից հետո և կմասնակցի Բրազիլիայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին:
«Բրազիլիայի հավաքականի ավագը Նեյմարն է: Դա արդեն որոշված է: Մենք դեռ չենք զրուցել Սիլվայի հետ այդ հարցի մասին, բայց այժմ նա վերադառնում է թիմ: Բոլոր խաղացողներին պետք է վերաբերվել հավասար հարգանքով»,- նշել է Դունգան: