«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Իջեւան քաղաքի կոմունալ ծառայության տնօրենն ու ծառայության աշխատակիցներից մեկը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեզ հասած տեղեկություններով` տնօրենը մեղադրվում է այն բանում, որ աշխատողի է գրանցել, եւ նրա անունով աշխատավարձ է դուրս գրվել, բայց տվյալ աշխատակցին տվել է 3-ից 4 հազար դրամ: Արդյունքում` յուրացվել է 360 հազար դրամ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին այս լուրը՝ հավելելով, որ քննություն է ընթանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: