Գովազդվող ո՞ր դեղերն են վտանգում մեր առողջությունը. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Դեղերի գովազդը շատ արեւմտյան երկրներում է արգելված, որտեղ գիտակցել են այդ գովազդի վտանգներն ու հնարավոր բացասական հետեւանքները: Մասնավորապես այն, որ տրվելով գովազդի գայթակղությանը` հեռուստադիտողը հաճախ ձեռք է բերում գովազդվող դեղը՝ անգամ չհասկանալով` դա իրեն ցուցվա՞ծ է, թե՞ հակացուցված: Ժամանակին լայնորեն գովազդվում էր աչքերի մեջ կաթեցնելու համար նախատեսված այն նույն «Վիզինը», որը դեղատանն ինձ էին առաջարկել: Այն ներկայացվում էր որպես աչքերի հոգնածությունն ու կարմրությունը վայրկենապես անցկացնող հրաշագործ միջոց: Եվ հաստատ այդ գովազդի ազդեցությամբ շատերն են դրանով փորձել ձերբազատվել հիշյալ հիվանդագին երեւույթներից՝ առանց գիտակցելու դեղի վնասների ու միմիայն ոչ լուրջ խնդիրների համար նախատեսված լինելու մասին, ինչպիսին անքուն գիշերվանից կամ քլորացված ջրում լողալուց հետո աչքերի կարմրությունը վերացնելն է:
Իրականում, ինչպես տեղեկացնում է դեղի հուշաթերթիկը, դրա կողմնակի հետեւանքներն ավելի շատ են, քան օգուտները: Այն վնաս է աչքի որոշ հիվանդությունների դեպքում եւ կարող է անգամ կուրություն առաջացնել։ Դեղը ադրենալինակերպ նյութեր է պարունակում, որոնք նեղացնում են անոթները, այդ պատճառով դեղի կիրառումը նվազեցնում է արյան արտահոսքը դեպի աչքերը, հետեւաբար ծիածանաթաղանթի սնուցումը՝ վատ հետեւանքների պատճառ դառնալով: Եթե մարդը տառապում է կոնյուկտիվիտով կամ ծիածանաթաղանթի բորբոքմամբ, աչքերի կարմրությունը «Վիզինով» վերացնելու փորձերը կարող են ծիածանաթաղանթի խոց առաջացնել: Իսկ դա կարող է կուրության պատճառ դառնալ: Բացի դրանից, դեղի կողմնակի հետեւանքների մեջ նշված է նաեւ սրտի կանգը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս