Հովիկ Աբրահամյանի թոռներին մկրտել է Նավասարդ Կճոյանը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում երեկ տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունը: Արարողությունն անցնում էր բավական համեստ, ու մասնակիցների թիվը մեծ չէր: Բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չկար: Այնտեղ էր միայն Աբրահամյանի մորաքրոջ թոռը` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Ի դեպ, մկրտության արարողությունը կատարում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Արարողությունը երկար չտևեց` մի քանի րոպե ընտանիքի անդամների և թոռների հետ լուսանկարվելուց հետո նրանք հեռացան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս