Հայաստանի մի շարք համայնքներում հուլիս 8-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում հուլիսի 8-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի՝ համայնքի ղեկավարներ կընտրվեն Արմավիրի մարզի` Աղավնատուն, Այգեկ, Առատաշեն, Գայ, Այգեվան, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի և Փշատավան, Գեղարքունիքի` Այրք, Լոռու` Խնկոյան, Կոտայքի` Բյուրեղավան համայնքներում: Վայոց Ձորի Գետափ, Լոռու Սարամեջ և Սարչապետ համայնքներում կընտրվեն ավագանու անդամներ և համայնքի ղեկավարներ, իսկ Լոռու մարզի Ահնիձոր համայնքում` միայն ավագանու անդամներ:ՏԻՄ ընտրություններին դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչև հունիսի 28-ը, ընտրական տեղամասերը կազմավորվում են մինչև մայիսի 24-ը: Թեկնածուների գրանցումը կատարվում է հունիսի 8-13-ը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը հունիսի 20-ից հուլիսի 7-ն է: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 28-ը:
Քվեաթերթիկները տպագրվում են հունիսի 28-ից հուլիսի 7-ը: Ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով ԿԸՀ-ին տրամադրվում են հուլիսի 6-ին: Քվեարկությունը կկայանա հուլիսի 8-ին` ժամը 08:00-20:00-ն: Նախնական արդյունքները կամփոփվեն և կարձանագրվեն հուլիսի 9-ին` մինչև ժամը 08:00-ն: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 13-ին:




Լրահոս