Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցող բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում կայացան կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով մենամարտեց ռուս Իվան Աբրամովի հետ: Մեր մարզիկը հիանալի մենամարտ անցկացրեց, մրցակցին գրեթե միշտ սեղմած պահելով ռինգի անկյուններում:
Դանիելյանի հարվածից Իվան Աբրամովը մի պահ նույնիսկ երերաց, սակայն մրցավարները հաղթանակը անարդարացի տվեցին ռուս մարզիկին: Պարտություն կրեց նաև 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը, ով համառ պայքարում զիջեց Ուկրաինան ներկայացնող Կոստանտին Պինչուկին և բավարարվեց բրոնզե մեդալով: Այսպիսով հայ բռնցքամարտիկները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից կվերադառնան 2 բրոնզե մեդալով:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն