
ՌԴ Տյումեն քաղաքում 31-ամյա մի տղամարդ ընկերուհուց թաքնվելու համար նետվել է բարձրահարկ շենքի աղբատարը: 9- հարկանի շենքի բնակիչներից մեկը, տեսնելով տղամարդուն աղբատարում, զանգահարել է փրկարար ծառայություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները 5-րդ հարկի աղբատարից նրան դուրս են բերել:
Տուժողը պատմել է, որ ցանկանում էր թաքնվել ընկերուհուց, սակայն երեք հարկ աղբատարով անցնելուց հետո մնացել է 5-րդ հարկում եւ սկսել օգնություն կանչել: