Իջևանի լիճը կփրկվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարը տարիներ շարունակ հագեցել է ջրաբերուկ տիղմով եւ ավազով: Արհեստական լիճը, որը հանգստի սիրված գոտի էր, գրեթե ամբողջությամբ ցամաքել էր, դարձել անասունների արոտավայր: Վերջերս Իջեւանի քաղաքապետարանը քաղաքապետ Վարդան Ղալումյանի ղեկավարությամբ ձեռնարկել է Աղստեւ գետի հունը բացելու ծրագրի իրականացումը:

Ջրամբարում տեղադրված փականները, որոնք խոչընդոտում էին գետի հոսքը, ապամոնտաժվել են, իսկ տրակտորը հունը մաքրելով՝ բացել է ջրի հոսքը: Նշենք, որ արհեստական ջրամբարում դեռ մեծ ծավալի տիղմ, հող եւ ավազ կա: Իջեւանցիներն ասացին, որ արհեստական լիճը խորհրդային տարիներին կառուցվել է նախագծային թերություններով, որի պատճառով ոչ մի կերպ չի մաքրվում ջրաբերուկներից:

 

 




Լրահոս