
Այսօր “Ժողովուրդ”օրաթերթը գրել էր,որ ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: Եւ ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որևէ հյուրանոցային համալիր:
Այս առնչությամբ կառավարությունում ՀՀ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին ասաց. “Կա մարդկանց որոշակի շրջանակ, որոնք զբաղված են միայն այդ տեսակի, իրականությանը չհամապատասխանող լուրեր, հերյուրանքներ տարածելով: Տեսան Բրյուսովի պարագայում չի ստացվում սկսեցին այլ բուհերի պարագայում ակտիվացնել այդ խոսակցությունները: Երեւանի պետական կոնսերվատորիան Հայաստանի ամենաուժեղ ավանդությներ ունեցող բուհերից մեկն է, լավագույն բուհերից մեկն է, որի պահանջարկը կրթության ձեւավորվել է նաեւ արտասահմանում: Բուհերի խոշորացման ոչ մի տեսակի ծրագիր այս պահին գոյություն չունի: Հատկապես կոնսերվատորիան”: