Ընդդիմադիր ,Հայ ազգային կոնգրեսե դաշինքի կազմի մեջ մտնող Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ, իր տեղեկություններով, վաղը Արամ Սարգսյանի ղեկավարած Հանրապետություն կուսակցությունը հանդես է գալու հայտարարությամբ:Ինձ հայտնի է, չգիտեմ, կարող է սխալ է, բայց Արամ Սարգսյանի կուսակցությունը պետք է վաղը հայտարարությամբ հադես գա,- նշեց նա` հրաժարվելով դեռ մեկնաբանել` արդյո՞ք ՀԱԿ-ից դուրս գալը դաշինքի կազմալուծման սկիզբն է:
Գուրգեն Եղիազարյանն առաջարկեց սպասել վաղվան և նշեց, որ հեշտ չէ 4 տարի լինել ընդդիմություն:
Հարցին՝ արդյո՞ք ,Հանրապետությունե կուսակցությունն արդեն իշխանություն է, նա բացասական պատասխան տվեց և հավելեց, որ անկախ ամեն ինչից նրանք կմնան ընդդիմադիր ուժ:Եղիազարյանն ասաց, որ համաձայն չէ ՀԱԿ–ի Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանի` ՀԱԿ-ից դուրս գալու վերաբերյալ ներկայացրած պատճառների հետ: Իսկ ինչ վերբերում է իրեն, ապա իր կարծիքով ՀԱԿ-ի քաղաքական ուղղությունը ճիշտ է:
Խոսելով ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանի օրեր առաջ արած այն հայտարարության մասին, թե ՀԱԿ-ի բոլոր խնդիրների մեջ մեղավոր է առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ճիշտ կլինի, որ նա լքի դաշինքը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանի դուրս գալուց հետո ՀԱԿ-ը կփլուզվի: