Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության վերաբերյալ քննադատական գնահատականներն անգրագետ են և համահունչ չեն մեր օրենսդրությանը: Ինչպես հաղորդում է armlur.am-ը՝ այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խորհուրդ տալով այդ համագործակցությանը քաղաքական գնահատականներ ընդհանրապես չտալ: Մանավանդ, որ այդ գնահատականները շատ անգրագետ են և համահունչ չեն ոչ մեր օրենսդրությանը, ոչ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն ԿԲ-ն ու կառավարությունը: Հասկանալի է, որ երկու տարբեր նպատակներ ունենալով՝ մենք մշտապես բանավեճի մեջ ենք ԿԲ-ի հետ: Դրա համար էլ գոյություն ունի դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման հստակ ուղեցույց: Մեզ քննադատում են, որ ,աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախըե: Դրանք անհիմն քննադատություններն են, ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացումը”,-ասաց վարչապետը:Տիգրան Սարգսյանի խոսքով` իրենք ամենևին էլ նպատակ չունեն այս երկու ինստիտուտների նպատակները դարձնել միևնույնը:
“Այս հակադրությունը, բանավեճը մշտապես պետք է տեղի ունենա, դրա համար էլ ԿԲ-ին մենք Սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարություննև իր նպատակը”,- ընդգծեց վարչապետը:
Վարչապետը հիշեցրեց, որ ԿԲ-ի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, իսկ կառավարության նպատակըև տնտեսական աճի շեշտադրումը: