
Եգիպտոսի բանակի 28 զինծառայողներ զոհվել են ռումբի պայթյունից, որը տեղադրված է եղել Սինայի թերակղզում գտնվող պահակակետի մոտ կանգնեցված ավտոմեքենայում: Եվս երեք զինծառայողների գանդակահարել են պահակակետում:
Պայթյունի արդյունքում տասնյակ զինծառայողներ վիրավորվել են: Սինայի թերակղզու մի մասում արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:
Վերջին տասնամյակների ընթացքում սա Սինայում ամենախոշոր հարձակումն է: Պայթյունը տեղի է ունեցել թերակղզում անենախոշոր Արիշ քաղաքից որ հեռու:
Ենթադրվում է, որ պայթյունի համար պատասխանատվություն են կրում ջիհադականները, տեղեկացնում է BBC-ն: