
Չինաստանի Գուանգքսի նահանգի Վուքսուան քաղաքում, ֆերմեր Վեի Յիլիանի տունը հանկարծակի գետնի տակ է անցել: Չինացին սարսափահար արթնացել է ու հանկարծ հայտնաբերել, որ իր տան մեծ մասն այլեւս գետնի վրա չէ եւ տան այդ հատվածում հսկայական խոռոչ է առաջացել: Յիլիանը հավելել է, որ նախորդ երեկո առատ տեղումների հետեւանքով մոտակա ջրհորից ինչ-որ կասկածելի ձայներ էր լսել:
Փորձագետների բնորոշմամբ` հայտնաբերված խոռոչը առաջացել է ապարային շերտերի փլուզումից: