Deutsche Welle. Երևանում հազարավոր ցուցարարներ պահանջում են իշխանափոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին են անդրադարձել մի շարք արտասահմանւյան լրատվամիջոցներ:

«Երևանում հազարավոր ցուցարարներ պահանջում են պետական իշխանության փոփոխություն»՝ նման վերնագրով հոդված է տպագրել գերմանական Deutsche Welle-ն:

Մեջբերելով ՀԱԿ-ի առաջանորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն այն մասին, որ երկրում «իրադրությունը փոփոխելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է», թերթը գրում է, որ ընդդիմությունը մտադիր է ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա:

Ռուսաստանյան TACC-ը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, ըստ որի «իշխանությունն այսօր չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և վստահություն ներշնչող ծրագիր»: Գործակալությունը նշում է, որ Ծառուկյանի խոսքով, ընդդիմությունը «Մայդանի կոչ չի անում, սակայն Մայդանի այլընտրանքը չպետք է լճացումը լինի»:

Ուկրաինական Подробности կայքը անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հայտարարություններին: Մասնավորապես, բերվում է ՀԱԿ-ի ղեկավարի այն արտահայտությունը, թե «Հայաստանը կարող է իրավական հիմքերի վրա խարսխված ժողովրդավար երկիր լինել նաև ԵՏՄ-ի շրջանակներում»:




Լրահոս