Իսրայելցի զինվորականները գնդակահարել են ԱՄՆ-ի 17-ամյա քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները խորապես ցավակցում են ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պաղեստինցի դեռահաս Օրվա Համմադի ընտանիքին, ով սպանվել է իսրայելցի զինվորականների կողմից Սիլվադ քաղաքում տեղի ունեցած բախումների ընթացքում:

Հոկտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել է պետդեպի մամլո քարտուղար Ջեն Փսակին:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, 17-ամյա պաղեստինցի Օրվա Համմադը գնդակահարվել է զինվորների կողմից՝ իսրայելական բանակի հետ ապստամբների բախումների ժամանակ:

Բախման պատճառ էր հանդիսացել ոստիկանության կողմից 21-ամյա Աբդա ալ-Ռահմանի սպանությունը, ով հոկտեմբերի 22-ին իր ավտոմեքենայով մխրճվել էր տրոլեյբուսի կանգառ այն պահին, երբ ուղևորները դուրս էին գալիս վագոնից: Արդյունքում 3 ամսական աղջիկ էր զոհվել, տեղեկացնում է TACC-ը:




Լրահոս