Իրանի իշխանությունները ի կատար են ածել 26-ամյա Ռեյհան Ջաբբարիի դատավճիռը՝ չնայած չեղյալ համարելու վերաբերյալ իրավապաշտպանների բազմաթիվ կոչերի:
Ջաբբարիի մոր խոսքով, նա կախաղան է հանվել Թեհրանի բանտում:
Կինը 2007թ.-ին դատապարտվել էր Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակցի սպանության համար, ով, իր խոսքով, փորձել էր բռնաբարել իրեն:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր անում Իրանի իշխանություններին չեղյալ համարել մահապատժի որոշումը, քանի որ, իրավապաշտպանների տվյալներով, դատավճիռը կայացվել էր լուրջ խախտումներով անցկացված հետաքննության հիման վրա, հայտնում է BBC-ին: