ԱՄՆ շուտով կդառնա փոքրամասնությունների երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ում պատմության մեջ առաջին անգամ էթնիկական ու ռասային փոքրամասնությունների ներկայացուցիչներն սկսել են ավելի շատ երեխա ունենալ, քան եվրոպական ծագման սպիտակամորթ ամերիկացիները,- հայտնում է The Wall Street Journal-ը: Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների՝
2010- 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ծնված 4 մլն երեխաների 50.4 տոկոսը փոքրամասնութունների երեխաներ են:
Նշենք՝ առայժմ ԱՄՆ-ում սպիտակամորթները կազմում են բնակչության մեծամասնությունը` 63.4 տոկոս: Ամենից արագ աճում են լատինաամերիկյան ու ասիական ծագման խմբերը: ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության թիվն արդեն գերազանցել է 313 մլն-ը:




Լրահոս