ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ) ,(ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության շենքի դիմաց, ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ տեղի ունեցավ բողոքի ակցիա: Այսօր իրենց բողքն  արտահայտեցին  Երևանի Կոնդ թաղամասի նախկին բնակիչները:
Վերջիններիս սեփական տները ճանաչվել են պետական գերակա շահ, և տեղում կառուցվել է բազմաբնակարան շինություն, որը դեռևս անավարտ է։ Նախատեսվում է, որ նույն այդ շենքից էլ պետք է թաղամասի նախկին բնակիչները ստանային բնակարաններ:Երևանի  փոխքաղաքապետ Կամո Արեյանը Կոնդեցիների  հետ հանդիպեց   կառավարության նիստի  ավարտից հետո  :Ինչպես վստահեցրեց փողքաղաքապետը . ամեն ինչ  ընթացքի մեջ  է  և հարցին  լուծում  ենք տալիս : Հիշեցնենք, որ 2006 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային՝ բացառիկ գերակա շահի ենթակա տարածք, իսկ ձեռքբերող ճանաչվեց ,Դաունթաուն Երևանե ՓԲԸ-ն: Վերջինս պարտավորվել էր իրացնել թաղամասի 175.769 քմ տարածքը: Ընկերությունը 2007 թվականին 200 պայմանագիր էր կնքել բնակիչների հետ , որոնց համաձայն կոնդեցիները կունենան համապատասխան մակերեսով բնակարան, ինչ բնակարան որ վաճառում են:
Նշենք նաև, որ բազմաբնակարան համալիրի ընդամենը մի մասն է կառուցվել՝ 4 հարկ: Բազմաբնակարան համալիրը, որի մի մասը արդեն կառուցված է, գտնվում է ,Դվին հյուրանոցի կողքին:




Լրահոս