Ադրբեջանի Խաթաինի շրջանում դաժան հանցագործություն է իրականացվել, տեղեկացնում է АПА-ն: 20-ամյա ուսանողուհի Գյունել Էթիբարը իր վարձակալած տանը հայտնաբերվել է գլուխը կտրած վիճակում:
Հանցագործի ինքնությունը և հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունից, սպանված Գ. Նուրիևան սովորում էր Բաքվի երաժշտական դպրոցներից մեկի երկրորդ կուրսում:
Աղջիկը բնակարանը վարձակալում էր երկու քույրերի հետ միասին, ովքեր նույնպես ուսանողուհիներ են: Սպանված աղջկան հայտնաբերել էին դասերից վերադարձած քույրերը: