«Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հոգևոր հայրն է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբեր 24-ին ոչ իշխանական ուժերի կազմակերպած հավաքում խոսեցին իշխանափոխության մասին, ինչն իրոք ուրախալի է: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Առայժմ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն եմ լսել: Նա եվրոպամետ էր և հանկարծ մեկ շաբաթում դարձավ նախկին եվրոպամետ: Շատ հետաքրքրիր է հենց այդ փաստը: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Րաֆֆին անընդհատ կրկնում էր` «մենք ինքներս որոշեցինք»: Պարզ երևում է, որ այդքան այդ արտահայտությունն ասողը չի կարող ինքնուրույն լինել: «Շեֆերից» է կախված իր վարքագիծը»,- նշեց Հայրիկյանը: Վերջինս խոսեց նաև Ազատության հրապարակ գնացած մարդկանց մասին` նրանց նույնացնելով մարզադաշտ շտապող հասարակության հետ:

«Այս անգամ խոսեցին իշխանափոխության մասին: Ուրախալի է լսել դա, որովհետև իշխանափոխություն իրոք պետք է, բայց այդ իշխանափոխությունն ավարտվում է լոկ բառով այդ, ինչը ցավալի է: Իշխանափոխություն նշանակում է իշխանությունը տալ իշխանության իրական տիրոջը` ժողովրդին, ինչը համակարգային մոտեցում է պահանջում և դրա համար պետք է ունենալ հստակ սխեմա»,- ասաց ԱԻՄ առաջնորդը` շեշտելով այն հանգամանքը, թե իրական փոփոխություն չի կարելի համարել Լևոն Տեր- Պետրոսյանին Սերժ Սարգսյանով փոխարինվելը: «Լևոն Տեր- Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հոգևոր հայրն է: Վերջինս Լևոնի առաջին կադրերից է»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը:

 

 




Լրահոս