
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան, «Քուինզ Պարկ Ռենջերսում» հանդես եկող Ռիո Ֆերդինանտը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մտադրության մասին:
«Կարծում եմ, որ այս մրցաշրջանից հետո կավարտեմ կարիերաս: Ես չեմ վախենում գնալ թոշակի: Հույս ունեմ, որ ինձ սպասվում են լավ ժամանակներ»,- նշել է անգլիացի ֆուտբոլիստը:
Նա հավելել է, թե մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից: Ֆերդինանտը հավանական է համարել ֆուտբոլային փորձագետի կամ մարզչի աշխատանքը: