Նոր քաղաք՝ առանց բնակիչների ԱՄՆ -ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Pegasus Holdings ընկերությունը պատրաստվում է առանց բնակիչների քաղաք կառուցել , որտեղ կկատարվեն միայն  նորագույն տեխնոլոգիական փորձարկումներ:  Քաղաքը կկրի City Labs անունը, որի  շինարարությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար: Այն կկառուցեն Նյու-Մեքսիկոյի Հոբբս քաղաքի մոտակայքում: Ընկերությունը քաղաքի շինարարությունը նախատեսում է ավարտին հասցնել  5 տարվա ընթացքում: Քաղաքում ամեն ինչ կկառավարվի ավտոմատ կերպով: Հատուկ համակարգչային ծրագրերը կկենդանացնեն քաղաքը, կմիացնեն ու կանջատեն տների լույսերը, կբացեն-կփակեն ծորակները եւ այլն… 
Նշենք, որ տեխնոլոգիական քաղաքի համար մոդել է հանդիսանում Հարավային Կարոլինա նահանգի Ռոք Հիլլ իրական քաղաքը:




Լրահոս