Ուկրաինայում լռության օր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների նախօրեին՝ շաբաթ օրը երկրում լռության օր է. արգելված է քարոզչությունը քաղաքական կուսակցությունների և Գերագույն Ռադայի պատգամավորների թեկնածուների օգտին, տեղեկացնում է BBC-ն:

Ռադայի նոր կազմը կընտրվի 5 տարով ՝ համամասնական-մեծամասնական կարգով:
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է ընտրությունների նախօրեին տեղեկատվական սադրաքի հնարավորության մասին:

«Օպերատիվ տվյալների համաձայն, շաբաթ և կիրակի օրերին սպասվում է մեծ քանակությամբ սուտ տեղեկությունների տարածում, ինչի նպատակն է վախեցնել մարդկանց և խոչընդոտել ընտրություններին: Մենք խնդրում ենք չտարածել չստուգված տվյալներ», – ասվում է գերատեսչության տարածած հայտարարությունում:




Լրահոս