
Ադրբեջանի խորհրդարանի երեք հոգանոց պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, նրանք Հայաստան կայցելեն մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում:
Ադրբեջանական պատվիրակության կազմում կլինեն Ասաֆ Գաջիևը, Մուսա Գուլիևը, և Ժալյա Ալիևան:
Երևանյան նիստի ընթացքում կազմակերպությունում նախագագահությունը Հայաստանից կփոխանցվի Ադրբեջանին: ՍԾՀԽ-ի 40-րդ նիստը տեղի կունենա աշնանը` Բաքվում: