
Մաքդոնալդսի արագ սննդի սպասարկման կետերից մեկում հաճախորդերից մեկը պատվիրած համբուրգերի մեջից տապակած բզեզ է գտել:
Նա անմիջապես դիմել է սպասարկման կետի մենեջերին, ով դեմքի հանգիստ արտահայտությամբ, ընդհանրապես անակնկալի չգալով, հաճախորդին է վերադարձրել մսի դիմաց վճարված գումարը` ասելով, որ հաջորդ անգամ կարող է անվճար սնունդ պատվիրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ` 2010թ.-ին, մի կանադացի 50 մրջյուն էր գտել Մաքդոնալդսում պատվիրած նախաճաշի մեջ: