
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում ներկա է գտնվել Արցախյան թթվի փառատոնին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ դրանք արտացոլում են Արցախի ժողովրդի ավանդույթներն ու կոլորիտը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: