
Հայտնի ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի “Փոքրիկ իշխան” -ի նախկինում անհայտ սeuագիրը Ֆրանսիայում Artkyurial աճուրդի տան կազմակերպած միջոցառման ժամանակ վաճառվել է 385,6 հազար եվրոյով: Սեւագիրը հայտնաբերվել է մասնավոր հավաքածուներից մեկում, որի տերը պատկերացում անգամ չի ունեցել այն մասին, որ նման արժեքավոր հնություն ունի: Հայտնաբերվածը թվագրվում է 1941 թվականին: Այն հատվածներ է պարունակում 7-րդ և 9-րդ գլուխներից: Գնորդը եղել է ֆրանսիացի կոլեկցիոներ, որը ցանկացել է անհայտ մնալ: