Սուրիկ Խաչատրյանի հիմնադրամը դադարեցրել է Գորիսի մանկապարտեզների ֆինանսավորումը. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը հավաքել է քաղաքի մանկապարտեզների վարիչներին և տեղեկացրել, որ այսուհետ Գորիսի մանկապարտեզները կրկին կլինեն վճարովի:

Գորիս քաղաքում ՆՈՒՀ է հաճախում մոտ 1000 երեխա, իսկ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողներից գանձվող ամսական վարձավճարի չափը 4000 դրամ է:

Տեղեկությունը տարակուսանք է առաջացրել գորիսեցիների շրջանում, քանի որ անձամբ Սուրիկ Խաչատրյանն է գորիսեցիներին խոստացել, որ մայիսի 1-ից նախակրթական ուսումնական 7 հաստատություններ հաճախող երեխաների վարձավճարները փոխանցելու է իր «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամը: Գորիսի նախկին ղեկավար Նելսոն Ոսկանյանը մամուլում ասել էր, որ ֆինանսավորումը սկսելու մասին գրավոր տեղեկացրել է հիմնադրամը, և որ այդ բարեգործությունը կտևի մինչև տարեվերջ: Ուշագրավն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի հիմնադրամի բարեգործությունը Գորիսի մանկապարտեզներին համընկել է Գորիսի քաղաքապետի ընտրական շրջանի հետ:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս