
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտում ազգային վիճակագրական կենտրոնի հետազոտության արդյունքների արդյունքում պարզվել է, որ քոլեջ կամ համալսարան ավարտածները միջին հաշվով ապրում են 9 տարով ավելի, քան ցածր կամ միջին կրթություն ունեցողները: Հետազոտության հեղինակներն այդ կապը պայմանավորում են նրանով, որ ավելի կիրթ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում իրենց առողջության վրա: Բացի այդ, բարձրագույն կրթություն ունեցողների աշխատավարձերը, որպես կանոն, բարձր են. նրանք կարող են իրենց թուլ տալ որակյալ բժշկական ծառայություն եւ առողջ կենսակերպ: