Օրերս Թուրքիայում տեղի է ունեցել հերթական գողական հավաքը, որի ընթացքում «օրենքով գող» է ճանաչվել Ուլան անունով քրեական հեղինակությունը (ազգությամբ՝ ղրղըզ), հայտնում է «Прайм Крайм»-ը:
Նախաձեռնողները եղել են Ժորա Տաշքենդսկին և Թիմուր Սարատովսկին։ Գործակալության տեղեկություններով, վերջինս մասնակցել է նաև նախորդ տարի տեղի ունեցած մեկ այլ ղրղըզ «օրենքով գողի»՝ Կարիշկիրի թագադրմանը։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր Ազիզ Բատուկաևը՝ որպես իր հետնորդ։
Ուլանի կնքահայրեր են համարվում նաև Մերաբ Մզարելուան և Հուսեյն Սլեպոյը, ինչպես նաև ադրբեջանցի երիտասարդ «օրենքով գողեր» Ջեյհունը և Ռաֆեթը։