1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանին մասնակցում էին նաև ՀՀ Կառավարության անդամները։
Երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։
Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։ Անցել է 15 տարի : Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում , ինչը այսօր կզայրացներ սպարապետ Վազգեն Սարգսյանին , ինչպիսի եղբայր էր նա:
Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում: