Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի «Բորուսիա»-«Հանովեր» խաղից հետո whoscored.com-ը գնահատել է երկու ակումբների ֆուտբոլիստների խաղը:
Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7.6 գնահատականը, ինչն առավելագույնն է «Բորուսիա»-ի ֆուտբոլիստների մեջ:
Այդ ցուցանիշով Մխիթարյանը զիջում է միայն մրցակցի պաշտպան Ֆելիպեին և դարպասապահ Ցիլերին: