Հունիսի 1-ին կմեկնարկեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար անցկացվող միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ: Քննությունների առաջին օրը դիմորդները քննություն կհանձնեն “Կենսաբանություն” (1941 դիմորդ), “Աշխարհագրություն” (393 դիմորդ), “Ընդհանուր պատմություն” (401 դիմորդ) առարկաներից: 11792 դիմորդ հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի ևևՀայոց լեզու և հայ գրականությունևև, 8954-ը հունիսի 12-ին՝ “Մաթեմատիկա” առարկաներից:
Ռուսաց լեզվից քննություն հանձնողների թիվը 1283-ն է, անգլերենից՝ 8171-ը, գերմաներենից՝ 520-ը, ֆրանսերենից՝ 447-ը։ Իտալերենից, իսպաներենից և պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4, 25 և 5 շրջանավարտ-դիմորդ։ Ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, մյուս օտար լեզուների քննությունը տեղի կունենա հունիսի 15-ին:
“Ֆիզիկա” առարկայից դիմում-հայտ է ներկայացրել 3392 դիմորդ. նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին։ Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 22-ին: Այդ օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն ևևՀայոց պատմությունևև (3265 դիմորդ) և ևևՔիմիաևև (1515 դիմորդ) առարկաներից: