
Երեւանում, մայիսի 16-ին, ժամը 19.16-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Շերամի 9 շենքի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթաապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հյուրասենյակում` բազկաթոռին, հայտնաբերել են 84-ամյա Վոլոդյա Սաիլյանի դին: