Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ի դեմ խաղում (1:3) հետո Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն մեկնաբանել է կատալոնացիների ավագ Չավիի խոսքերն այն մասին, թե մադրիդցիները հիմնվում էին հակագրոհների վրա:
«Ես այդպես չեմ կարծում: Մեր երկրպագուները վանկարկում էին «օլե», իսկ դա շատ բան է նշանակում: Այդպես է լինում այն իրավիճակում, եթե թիմը երկար ժամանակ գնդակն իր մոտ է պահում: Երկրորդ խաղակեսում բեկեցինք խաղի ընթացքը, քանի որ մենք կամք ունենք: Հիշեցնեմ, որ «Ռեալ»-ը պատահական չէ նվաճել Չեմպիոնների Լիգայի 10-րդ գավաթը:
Ընթացիկ մրցաշրջանում մենք էլ ավելի հզոր ենք: Ավելի լավ ենք հասկանում մարզչին»,- նշել է Պեպեն: