ՕԵԿ-Ը՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԵՎ ՓՈՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության ներսում լուրջ խմորումներ են սկսվել. ու դրանք չկարողանալով հարթել՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հրահանգել է հրապարակել կուսակցության ընտրացուցակով պատգամավոր ընտրվածների անունները, մինչեւ «ջրերը զուլալվեն»: Բանն այն է, որ Բաղդասարյանը, մինչ ցուցակի կազմելը եւ մինչ ընտրությունները, ՀՀ նախագահի նստավայրի հայտնի երիտասարդներին խոստացել է, որ ՕԵԿ ընտրացուցակով պատգամավոր կդառնան «եվրոկրթություն» ստացած երիտասարդները: Բայց քանի որ ՕԵԿ-ն ընդամենը 5 պատգամավորի մանդատ ստացավ, ցուցակի 9-րդ եւ 10-րդ տեղերը զբաղեցնող «Եվրոֆյուչեր» հետազոտական կենտրոնի տնօրեն Նելսոն Զուլոյանին եւ ՊՆ նախկին մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանին ՕԵԿ նախագահը չի կարողանում պատգամավոր դարձնել. 7-րդ համարը զբաղեցնող ԱԺ պատգամավոր Իշխան Խաչատրյանը եւ 8-րդը՝ Սամվել Թադեւոսյանը (ՀՀ-ում լամինատի խոշոր ներկրող), չեն հրաժարվում մանդատներից՝ պահանջելով նվազագույնը նախարարի կամ մարզպետի պաշտոն:




Լրահոս