ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ է, որպեսզի ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ ստանա: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Սարգսյանն ասել է, թե բացառվում է, որ Հմայակ Հովհաննիսյանը խորհրդարան մտնի: Պատճառն այն է, որ Սարգսյանը դժգոհ է Հովհաննիսյանի պահվածքից եւ ասել է, թե նա «անաղուհաց» մարդ է եւ իր տարիների արածները չի գնահատել: Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չէ այդ զրույցից. «Եթե Սերժ Սարգսյանը զբաղվում է այդ հարցով, ապա երեւի իր կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար պետք է, որ, այնուամենայնիվ, պահպանեմ իմ մանդատը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ