ԴԵՌ ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-ն դեռեւս չի կողմնորոշվել՝ ովքեր են լինելու խորհրդարան անցած իր հինգ պատգամավորները: Չի բացառվում, որ ՀՅԴ խմբակցությունը ձեւավորի հենց համամասնական ցուցակի առաջին հնգյակը՝ Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան եւ Արծվիկ Մինասյան կազմով: Ասել է թե՝ հնարավոր է, որ նրանցից ոչ մեկն էլ ինքնաբացարկ չներկայացնի: Տեսակետ կա, որ միգուցե ինքնաբացարկ հայտնեն համամասնական ցուցակի երրորդ ու չորրորդ համարները: Սակայն ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե որեւէ բան դեռ որոշված չէ: «Օրը կգա, բարին հետը»,-նշեց նա:




Լրահոս